round2

Օգտակար Խորհուրդներ

Իսկ ինչպիսի՞ն է Ձեր մաշկի տիպը Նախ արի պարզենք, թե Ձեր մաշկը, որ տիպին է պատկանում. Նորմալ մաշկ Նորմալ մաշկն ունի վարդագույն երանգ, փափուկ է, հարթ, մաքուր, էլաստիկ: Այն թարմ տեսք ունի, գրեթե անփայլ է, չկան կարմիր հետքեր կամ բորբոքման օջախներ, սև կետեր, կորյակներ կամ թարախաբշտեր: Օճառով լվացվելիս չի ձգվում ու թեփոտվում: Կարծիք կա, թե նորմալ մաշկը խնամքի կարիք չունի, բայց դա այդպես չէ: Տարիքի հետ մաշկային ճարպի շերտազատումը նվազում է, իսկ մաշկը՝ ջրազրկվում: Ժամանակի ընթացքում այն կարող է դառնալ չոր կամ ավելի յուղոտ: Ուստի, եթե Ձեզ բախտ է վիճակվել ունենալ նորմալ մաշկ, մի՛ զլացեք ճիշտ խնամել այն: Դիմակները շատ կարևոր են դեմքի մաշկի լրացուցիչ խնամքի համար: Չոր մաշկ Ի տարբերություն նորմալ մաշկի, չոր մաշկ գրեթե չի հանդիպում երեխաների և պատանիների մոտ, բացառությամբ որոշ դեպքերի: Չոր մաշկն ունի վարդագույն-դեղնավուն երանգ, այն բարակ է, նուրբ, մանր ծակոտիներով, ունի թեփոտման հակում: Երիտասարդ տարիքում չոր մաշկը լավ տեսք ունի՝ բացակայում են յուղոտ փայլը, կորյակներն ու պզուկները: Բայց կան նաև թերություններ՝ նրա վրա հեշտ են հայտնվում մանր կնճիռներ ու խորը ծալքեր: Չոր մաշկը հիվանդագին է արձագանքում ճիշտ չընտրված օճառով լվացվելու դեպքում, որից հետո առաջանում է ձգվածության զգացում: Ցուրտ և քամոտ եղանակին կարող են դիտվել կարմրություն ու թեփոտում: Մաշկի այս տեսակը մանրակրկիտ խնամք է պահանջում, բայց քանի որ այն հիմնականում զգայուն է, կարող է շատ սուր արձագանքել ոչ ճիշտ ընտրված խնամքի միջոցներին: Չոր մաշկը հակված է վաղաժամ ծերացման, ուստի այն կարիք ունի մշտական խոնավեցման: Այստեղ շատ կարևոր է չափը չանցնել: Պետք չէ օգտագործել յուղոտ և ծանր կրեմներ. մաշկը շատ արագ վարժվում է դրանց՝ դադարելով ինքնուրույն խոնավանալ և ճարպ արտազատել: Ավելի լավ է օգտագործեք թեթև խոնավեցնող միջոցներ: Յուղոտ մաշկ Յուղոտ մաշկը հանդիպում է հիմնականում երիտասարդների մոտ՝ սեռահասունացման շրջանում և մոտ 10% մեծահասակների մոտ: Այն փայլուն է և յուղոտ: Ավելի հաճախ դիտվում է դեմքի կենտրոնական հատվածում՝ ճակատի, քթի, կզակի շրջանում: Յուղոտ մաշկին բնորոշ են լայնացած ծակոտիները, այն հաճախ է պատվում ցանով: Սա մաշկի ամենապրոբլեմատիկ տեսակն է և հաճախ լուրջ անհանգստության պատճառ է դառնում երիտասարդների շրջանում: Յուղոտ մաշկի վրա հաճախ հայտնվում են տարբեր կոշտացումներ և թարախաբշտեր: Քթի և կզակի վրա լինում են սև կետեր, դեմքը կոպիտ և կեղտոտ տեսք է ստանում: Բայց այն ունի նաև դրական կողմեր, մաշկային ճարպի ավելցուկը պաշտպանում է մաշկը չորացումից, այն հնարավորինս երկար է մնում հարթ և առաձգական: Յուղոտ մաշկով մարդկանց մոտ կնճիռներն ու ծերության մյուս նշանները շատ ավելի ուշ են հայտնվում, քան մյուսների մոտ: Փորձեք կատարել այս հասարակ թեստը: Առավոտյան մինչև լվացվելը դեմքն ամբողջությամբ ծածկեք անձեռոցիկով և մի փոքր սեղմեք: Եթե անձեռոցիկի վրա հետքերը հայտնվեցին կենտրոնական մասում՝ համապատասխանաբար ճակատին, քթին, կզակին հարող հատվածներում, ապա ձեր մաշկն ավելի շուտ խառն է՝ կոմբինացված: Իսկ եթե նման հետքեր կան նաև այտերին հարող հատվածներում, ապա այն յուղոտ է: Այս դեպքում ձեզ պետք են դիմակներ յուղոտ և պրոբլեմատիկ մաշկի համար: Կոմբինացված մաշկ Կոմբինացված կամ ինչպես այլ կերպ ասում են՝ խառը մաշկը, ներառում է երկու տեսակ: Դա չոր կամ երբեմն նույնիսկ նորմալ մաշկն է այտերի շրջանում և ավելի յուղոտ է՝ T-զոնայում (ճակատ, քիթ, կզակ): �