Ջայլամի յուղը բնական կոսմետիկ միջոց է, խորապես խոնավացնում և սնուցում է մաշկը։ Շնորհիվ Ֆոսֆոլիպիդների պարունակության, ներթափանցում է մաշկի բջջային մակարդակ ՝ խթանելով բջիջների ճիշտ գործունեությանը և չի խցանում ծակոտիները (ի տարբերություն մյուս յուղերի)։ Ջայլամի յուղը ունի հզոր հակաբորբոքային, հակակնճիռային, ցավազրկող (մկանային, հոդային) ազդեցություն։ Բնական արևապաշտպան միջոց՝ SPF30։
Ցուցված է մի շարք մաշկային խնդիրների լուծմանը՝ բորբոքվածություն, գրգռվածություն, ճաքճքվածություն, պիգմենտացիա, այրվածքներ, մազաթափություն, ռոզացեա, էկզեմա, սպիներ։
Օգտագործման եղանակը ՝
Քսել մաքուր մաշկին՝ օրական երկու անգամ, նույնիսկ հիմք է տոնայինի համար։
Բաղադրությունը՝
100% ջայլամի յուղ, բնական անուշաբույր ։
Քաշը՝ 30մլ։
Պահպանման ժամկետը՝ 1 տարի։
Պահել +2°C - +5°C ջերմաստիճանի պայմաններում։
Հակացուցում չունի, իսկ օրգանիզմի անհատական անհամատեղելիությունը պարզելու համար՝ փորձել դաստակի վրա։