round2

Ջայլամի յուղ O'story

Ջայլամի յուղը գեղեցկության հնագույն գաղտնիք է, որը մեզ ժամանակն է փոխանցել:
Դեռևս հին ժամանակներում Եգիպտոսի հայտնի գեղեցկուհի Կլեոպատրան
գնահատում էր այս յուղն իր զարմանալի հատկությունների համար: Նա այն
օգտագործում էր իր գեղեցկության ծեսերում՝ մաշկը երիտասարդ և թարմ
պահելու համար:
Նրա՝ ջայլամի յուղով հայտնի լոգանքները ծառայում էին ոչ միայն որպես
խոնավացման աղբյուր, այլև՝ որպես շքեղության և սեփական մարմնի
խնամքի խորհրդանիշ:
Այսօր ջայլամի յուղը շարունակում է մնալ մաշկի խնամքի միջոցների հայտնի
բաղադրիչ՝ շնորհիվ իր բնական արդյունավետության:
Բաղադրությունը՝ 

100% բնական ջայլամի յուղ, վիտամին E, հոտավորիչ
Օգտագործման ցուցումներ՝

 Մաքուր մաշկին քսել փոքր
քանակությամբ յուղ և նուրբ շարժումներով մերսել՝ մինչև ամբողջովին
ներծծվելը։
Օգտագործել առավոտյան և/կամ երեկոյան:
Կարելի է ավելացնել նաև կոսմետիկ խառնուրդներին։
Հատկությունները՝
- Խոնավացնում է և սնուցում մաշկը
- SPF 30 արևապաշտպան
-Նպաստում է կոլագենի արտադրմանը
- Օգնում է նվազեցնել կնճիռները և բարակ գծերը, կանխարգելում է նորերի
առաջացումը
- Փափկեցնում է և հանգստացնում չոր և գրգռված մաշկը
- Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար
- Ծառայում է որպես հիմք տոնայինի համար
Պահպանման եղանակը՝ Պահել զով և չոր տեղում, արևի ուղիղ
ճառագայթներից հեռու
Հակացուցում ՝ զգայունություն բաղադրիչներից որևէ մեկի հանդեպ:

Արտադրող՝ «Էկո Ֆերմա» ՍՊԸ
Արտադրման երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Արտադրության հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Եղվարդ, Գագարին
20/1
Արտադրողի կոնտակտային տվյալներ՝ ecofarm.am@gmail.com, Հեռ.՝
+37433657070
Զտաքաշը՝ 30մլ
*Նշում.* Այս ապրանքը բնական է և պահեստավորման ընթացքում կարող է
փոխվել արտաքին տեսքով և հյուսվածքով:
Խորհուրդ է տրվում օգտագործել մինչև պիտանելիության
ժամկետի ավարտը։

Քանակ

Արժեքը։ 5500 AMD

Կազմել է։ 0 AMD
Գնել հիմա
arca idram visa master