Ձեր ձեռքերը Ձեր հոգատարության և ձեր ուշադրության հայելին են: Նրանք
մշտապես ենթարկվում են շրջակա միջավայրի ազդեցությանը, իսկ
երիտասարդությունն ու գեղեցկությունը պահպանելու համար նրանք հատուկ
խնամքի կարիք ունեն։
Հատուկ մշակված բանաձև՝
Ջայլամի յուղ՝ հարստացված է չհագեցած ճարպաթթուներով և
վերականգնող հատկություններով, որոնք մաշկը դարձնում են հարթ և
առաձգական:
Կակաոյի յուղ՝ հարուստ է հակաօքսիդանտներով և սնուցիչներով,
որոնք պաշտպանում և երիտասարդացնում են մաշկը՝ թողնելով այն
աներևակայելի փափուկ:
Շիի յուղ՝ խոնավացնում և սնուցում է մաշկը՝ դարձնելով այն առողջ և
խնամված:
Վիտամին E՝ խթանում է բջիջների տրոհումը ու պաշտպանում մաշկն
ազատ ռադիկալներից:
Լանոլին՝ բարելավում է խոնավության պահպանումը և կանխում մաշկի
ջրազրկումը:
Օգտագործման ցուցումներ
Մաքուր ձեռքերին քսել փոքր քանակությամբ քսուք և մերսել մինչև
ամբողջովին ներծծվելը։ Իդեալական է ամենօրյա օգտագործման համար՝
առավոտյան և երեկոյան:
Բաղադրություն՝
Ջուր, ջայլամի, շիի ծառի, մանգոյի, ազնվամորու սերմի յուղեր, գլիցերին,
պրոպիլեն գլիկոլ,վիտամին E, ցետեարիլ սպիրտ/պոլիսորբաթ 60, գերմանոն,
հոտավորիչ:
Պահպանման եղանակը՝ Պահել զով և չոր տեղում, արևի ուղիղ
ճառագայթներից հեռու
Հակացուցում ՝ զգայունություն բաղադրիչներից որևէ մեկի հանդեպ
Արտադրող՝ «Էկո Ֆերմա» ՍՊԸ
Արտադրության երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Արտադրության հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Եղվարդ, Գագարին
20/1
Արտադրողի կոնտակտային տվյալներ՝ ecofarm.am@gmail.com, Հեռ.՝
+37433657070
Զտաքաշը՝ 100մլ
Խորհուրդ է տրվում օգտագործել մինչև պիտանելիության
ժամկետի ավարտը։