Շամպունը նախատեսված է նորմալ, յուղոտ, չոր և վնասված մազերի համար։ Նպաստում է մազարմատի ամրացմանը, աճին, վերականգնմանը։ Հզոր պայքար է տանում թեփի, մազաթափության դեմ։ Մազերին հաղորդում է առողջ փայլ, փարթամություն։
Կերատինը բնական սպիտակուց է, որն իր հերթին վարսերի հիմնական կառուցող մասնիկն է և ամրացնում, խոնավացնում, վերականգնում է ներքին կառուցվածքը և ակնթարթորեն հաղորդում շլացուցիչ փայլ:
Օգտագործման եղանակը՝
Խոնավ մազերին քսել քիչ քանակությամբ շամպուն, փրփրացնել և լվանալ։
Բաղադրությունը՝
Ջուր, գլիցերին, պրոպիլեն գլիկոլ, բետային, շամպունի բնական հիմք, կալիումի սուրբատ, D-պանտենոլ, ջայլամի յուղ, էմուլգին 410, կերատին, կոսմետիկ անուշաբույր, ֆիտոկերատին։
Չի պարունակում սուլֆատներ (SLS,SLES), լաուրիլ, պարաբեններ։
Քաշը՝ 200 մլ։
Պահպանման ժամկետը՝ 2 տարի։
Պահել +2°C-ից մինչև + 15°C ջերմաստիճանի պայմաններում։
Հակացուցում չունի, իսկ օրգանիզմի անհատական անհամատեղելիությունը պարզելու համար՝ փորձել դաստակի վրա։