Ամրացնում է մազարմատները, վերացնում է մազերի փխրունությունը և ճյուղավորումը։ Նպաստում է մազերի աճին, պայքարում է թեփի, սեբորեայի դեմ՝ նպաստելով գլխամաշկի առողջացմանն ու «քնած» մազարմատների վերականգմանը՝ մոտ 80%-ով։
Համապատասխանում է մազերի բոլոր տեսակներին։
Օգտագործման եղանակը՝
Քսել մաքուր գլխամաշկին և տարածել մազերի ամբողջ ծավալով։ Թողնել 1 ժամ և լվանալ ջայլամի յուղի հիմքով շամպունով։
Բաղադրությունը՝
Ջուր, ջայլամի յուղ, կոկոսի յուղ, գերչակի յուղ, արմավի յուղ, գլիցերին, պրոպիլեն գլիկոլ, լանետ վաքս, նարնջի եթերայուղ, սպիրուլինա ջրիմուռ, գերմանոն։
Քաշը՝ 150 մլ։
Պահպանման ժամկետը՝ 2 տարի։
Պահել +2°C-ից մինչև + 15°C ջերմաստիճանի պայմաններում,
Հակացուցում չունի, իսկ օրգանիզմի անհատական անհամատեղելիությունը պարզելու համար՝ փորձել դաստակի վրա։